-
06.08.2022|
12:17
Գործերով կարելի է դավանել կամ ուրանալ, բայց արդարանում են միայն հավատով. «Որովհետեւ Աստծու արդարությունը ի Հիսուս Քրիստոս եղած հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար. չկա ոչ մի խտրություն. որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկվեցին Աստծու փառքից, բայց Նրա շնորհիվ ձրի արդարացան Քրիստոս Հիսուսի միջոցով եղած փրկությամբ
-
31.07.2022|
11:54
Այս խոսքերը Հիսուս ասաց նախքան Իր առաքելության կատարումը՝ Խաչելությունը. այդ փաստը շատ կարևոր է: Որովհետև Նա նախօրինակ է մեզ համար. մենք մինչև մեր խաչելությունը պետք է որոշենք՝ Նրա թագավորության քաղաքացի՞ ենք, թե ոչ՝ հավիտենության մեջ մեր տեղորոշման որոշակիացման համար:
-
27.07.2022|
07:25
Չկա մարդ, որ ննջեցյալներ չունենա: ԵՒ Տիրոջ այս խոստումը թե, ննջեցյալները գերեզմաններում լսում են Աստծո Որդու ձայնը, եւ որ` ամենքն էլ պիտի հարություն առնեն, սակայն նրանց բարիք գործած մասը` կյանքի հարության համար, իսկ նրանք, որ չար գործեր են արել` դատապարտվելու հարության համար:
-
26.07.2022|
07:29
Նախապես ասենք, որ մեր քննումները առավել սակավ մեղավոր ննջեցյալների չափանիշներով ենք արել, որպեսզի խնդիրը առավել հստակ ներկայացվի, քանի որ մեր նպատակն է այս խառնիխուռն ժամանակի մեջ նաև ոչ կեղծավոր հավատ քարոզելը, որպեսզի ոչ թե վախի գործոնը նախ խոսի, այլ հավատի քաջալերանքը, որ հանդիպեցնում է շնորհին:
-
25.07.2022|
07:20
Որպես քրիստոնյա ազգ մենք պետք է ի գիտություն ընդունենք այդ քրիստոնեական աքսիոմը, բայց պետք է նաև ճիշտ հասկանանք: Ոչ թե պետք է միշտ այնտեղ լինել, որտեղ հալածանքներ կան, կամ որևէ մեկին հարկադրել, որ պարբերաբար մեզ հալածի, այլ մեզանից անկախ պատճառներից ծագած հալածանքներից չխուսափել, համբերությամբ տանել:
-
24.07.2022|
09:44
Ծառայությունը (պաշտոնը) խոնարհություն է և ենթադրում է խոնարհամտություն: Ծառայության գերագույն օրինակը Ինքը Տերն է, որովհետև Նա օրինակ տվեց՝ տալով Ինքն Իրեն
-
23.07.2022|
09:12
Ի՞նչ է լինելու հետո այդ մարմնի հետ: Նորից սնունդ, շնչառություն և այլն, իսկ հետո նորից վերքեր, հիվանդություն և ցանկալի մա՞հ:
-
17.07.2022|
11:43
Եթե ասեի՝ քրիստոնյա հայերի կոչումը, վստահ եմ՝ ոմանք պիտի ասեին. «Նորից այս տերտերը ջհուդի խոսքեր պիտի ասի»: Վստահ եմ, որ վերնագիրը պիտի հետաքրքրի շատերին, որ ընթերցեն այս տողերս:
-
12.07.2022|
07:21
Ցեխի եւ թույնի մասին պատմող ադամանդե խոսքեր: Այս խոսքերը ներկայացնում են մեր համազգային ողբերգության և Կոմիտասին խելացնոր համարելու բուն պատճառը: Խորենացուց մինչև Կոմիտաս և մեր օրերը ժողովրդի մեջ միայն մի բան է փոխվել. այսօր չկան խորենացիներ և նրանց ոգեկոչողներ:
-
08.07.2022|
07:25
Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի Ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծու հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կուրանա, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացվի: